Թիրախային ոլորտներ

Ավտոմեքենաշնիություն
Վարորդին օժանդակող ժամանակակից համակարգերը (advanced driver assistant systems (ADAS)) և ինքնագնաց ավտոմեքենաները հանդիսանում են ավտոմեքենաշինությունը զարգացնող հիմնական ուղղությունները։ Այնպիսի կոնցեպտներ, ինչպիսիք են ավտոմեքենա-ավտոմեքենա կապը, ավտոմեքենա-հետիոտն կապը և ավտոմեքենա-ինֆրաստրուկտուրա կապը պարտադրում են տրանսպորտային միջոցների անլար կապի աննախադեպ զարգացումը։ Նույնապես, ավտոմատ արտակարգ արգելակման (Automatic Emergency Breaking, AEB), դիմացից հարվածի կանխարգելման (Forward Collision Avoidance, FCA) և ավտոպիլոտի ֆունկցիաների ստեղծման և բարելավման պահանջները խթանում են նորագույն այնպիսի տվիչների մշակմանը և զարգացմանը, ինչպիսիք են ավտոմեքենաների ռադառները և լիդարները։

Անլար հաղորդակցություն
5G- ը հաջորդ սերնդի կապի ստանդարտն է: Իրերի ինտերնետը (IoT) և ինքնավար տրանսպորտային միջոցները կդառնան իրականություն 5G ծածկույթ ունեցող տարածքներում: Աշխարհի լավագույն համալսարանները և հետազոտական թիմերը բազմաթիվ հետազոտական նախագծեր են իրականացնում 5G ոլորտում:

Կիսահաղորդիչներ
Առաջատար արդյունաբերական նախագծերը, ինչպիսիք են ինքնավար տրանսպորտային միջոցները և 5G անլար հաղորդակցությունը պահանջում են բարձրորակ կիսահաղորդչային տարրերի և հանգույցների կիրառում՝ բարձր լարման կիսահաղորդիչներից մինչև միլիմետրական հաճախության տիրույթի կիսահաղորդիչներ: Վերջիննես էլ պահանջում են մշակել թեստավորման նոր ընթացակարգեր, նոր թեստավորող սարքեր և թեստավորման նոր մեթոդաբանություն:

ԲՀ համակարգեր և սարքեր
Անլար հաղորդակցությունը և "Իրերի Ինտերնետ" համակարգերը պահանջում են անընդհատ նորացվող և կատարելագործվող ԳԲՀ համակարգերի, սարքերի և պրոտոկոլների կիրառում:

Արդյունաբերական IoT
Այսօր արդեն մեզ շրջապատող աշխարհում բազմաթիվ իրեր միմյանց կապված են ինտերնետի կամ այլ ցանցերի միջոցով (Իրերի Ինտերնետ (IoT)): Արդյունաբերական մասշտաբով նման գործընթաց առկա է նաև գործարանների, էլեկտրական ցանցերի և քաղաքային ենթակառուցվածքների համար (Արդյունաբերական Իրերի Ինտերնետ (IIoT)): Այդ ամենը ենթադրում է շատ մեծ ծավալով տվյալների հոսք, հավաքագրում, վերլուծություն, և որոշումների ձևավորում մեքենայական ուսուցման ալգորիթմների կամ արհեստական բանականության ֆունկցիաների միջոցով:

Էլեկտրոնիկա
Էլեկտրոնիկան ամենուր է: Ցանկանցած էլեկտական շղթաներով տպատախտակների, էլեկտրոնիկային տարրերի և հանգույցների համար նույնպես անհրաժեշտ են ավտոմատացված թեստաորման սարքավորումներ` որակի ստուգման և պահանջվող պարամետրերի ապահովման համար:

Կրթության տեխնոլոգիաներ
Արդյունաբերական նոր առաջատար նախագծերը և տեխնոլոգիական ձեռքբերումները անհրաժեշտություն են առաջացնում շարունակական լրացումներ կատարել գործող ուսումնական պլաններում, կրթական և հետազոտական լաբորատորիաներում:

Արտադրություն
Այն ամենը, ինչ հետազոտվել և նախագծվել է տեխնիական լաբորատորիյում, ինչ որ պահի պետք է մուտք գործի արտադրամաս: