Գիտությունների ազգային ակադեմիայի մասին

ակնարկ

Կրթության և գիտության մասին առաջարկվող օրենք

 

Ցավալի է, որ կրթությունն ու գիտությունը համատեղվում են մեկ օրենքում:

 

Մեզ մտահոգում է այն, թե ինչ ազդեցություն ունի այս նոր օրենքը Գիտությունների ազգային ակադեմիայի վրա:

 

1943թ-ի նոյեմբերի 10-ին ՀՍՍՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Գիտությունների ակադեմիան՝ 23 հայտնի ակադեմիկոսների մասնակցությամբ, այդ թվում ՝ 

 

- Ալիխանյան եղբայրները, 

- Ավետիք Իսահակյանը, 

- Օրբելի եղբայրները, 

- Հրաչյա  Աճառյանը, 

- Մանուկ Աբեղյանը, 

- Վիկտոր Համբարձումյանը և այլոք։

 

Առաջին ընտրված նախագահը Հովսեփ Օրբելին էր՝ ականավոր գիտնական, պատմաբան և արևելագետ։ 1947թ-ին Գիտությունների ակադեմիայի նոր նախագահ ընտրվեց Վիկտոր Համբարձումյանը՝ համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր։ 

 

80-ամյա իր պատմության ընթացքում ակադեմիան ընդլայնվել է՝ միավորելով թվով երեսուն ինստիտուտներ գիտության բոլոր ճյուղերից։  

 

Կենտրոնացված կերպով կազմակերպված գիտությունն է, որ ծառայում է պետությանը և ազգին։ Այն ապահովում է ազգի անվտանգությունը, հետևաբար՝ այն պետք է դիտարկվի որպես ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս։ Այն նաև պետք է ծառայի որպես ուղեղային կենտրոն պետության բոլոր ասպեկտների համար և ներկայացնի խնդիրների վերաբերյալ գիտական տեսակետ՝ զերծ զգացմունքներից։  

 

Գիտությունների ազգային ակադեմիան գիտության նկատմամբ բացառիկություն չունի: Բոլորն էլ կարող են գիտությամբ զբաղվել․ բուհերը, ընկերությունները և անհատները նույնպես զբաղվում են գիտությամբ: Սակայն Գիտությունների ազգային ակադեմիան զբաղվում է բացառապես գիտությամբ, և այն գիտությունը, որում ներգրավված է ակադեմիան, կազմակերպվում է ի շահ պետության և դրա անվտանգության:

 

Ակեդեմիայի ուժն իր կենտրոնացված կառուցվածքի մեջ է, և այն ունի գիտության բոլոր ճյուղերի ինտեգրման կարևոր գործառույթ՝ կոչված ծառայելու պետությանը և ազգին։ 

 

Նոր օրենքն առաջարկում է կազմալուծել ակադեմիան առանձին ինստիտուտների և այն փոխակերպել սոսկ գիտնականների միության՝ ընդամենը խորհրդատվական գործառույթներով։ 

 

Այս հայտարարության նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը՝ ակադեմիայի կազմալուծման վտանգների վերաբերյալ։ 

 

Մենք երկիր ենք, որը պարտվել է պատերազմում։ Ցանկացած պարագայում, մենք պետք է հզորացնենք Գիտությունների ազգային ակադեմիան։ Այն մեր ազգի անվտանգությունն է։  

 

Եթե մենք կազմալուծենք ու ոչնչացնենք 30 ինստիտուտներով Գիտությունների ազգային ակադեմիայի կառուցվածքը, մենք այլևս երբեք Հայաստանում լուրջ գիտություն չենք ունենա։ Հայաստանը երբևէ չի կարողանա նորից ստեղծել նման կառույց։ Ժամանակի հետ ինստիտուտների մեծ մասը կթուլանան և կմարեն, որի արդյունքում երկիրը կկորցնի որևէ լուրջ գիտություն ունենալու հիմքերը։

 

Ակադեմիայի ոչնչացնելը նույնն է, ինչ ոչնչացնել ազգի պաշտպանությունը:

 

Ինժեներական Ասոցիացիա    


Հասցե

Ինժեներական քաղաք,
Նոր Նորք, 0062,
Երևան

Հետադարձ Կապ

info.engineeringassociation@gmail.com