Առաջին Հայկական Արբանյակը

ակնարկ

Ինժեներական Ասոցիացիան մեծ ոգևորությամբ ընդունեց լուրն այն մասին, որ վերջերս «SpaceX» ընկերության «Falcon 9» հրթիռով Երկրի ուղեծիր արձակվեց «Transporter-5» տիեզերանավը, որն իր հետ դուրս բերեց առաջին հայկական «Urdaneta-Armsat 1» iSIM-SAT 16U-CubeSat արբանյակը: Հայտնի դարձան որոշ մանրամասներ, առ այն, որ արբանյակը նախագծվել է իսպանական «SATLANTIS» ընկերության կողմից և հայկական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի հետ համատեղ պլանավորվում է դրա կառավարումն ու շահագործումը:

Մշտապես լինելով բարձր տեխնոլոգիաների և մասնավորապես աէրոտիեզերական տեխնոլոգիաների զարգացման ջատագով՝ ԻնժեներականԱսոցիացիան գտնում է, որ այս իրադարձությունը, ինչպես նաև արբանյակի շահագործման հետ կապված հնարավորությունները զարկ կտան ոլորտի հետագա զարգացմանը, ինչպես նաև կնպաստեն գիտատեխնիկական առաջընթացին:

Իր կողմից, Ինժեներական Ասոցիացիան մշտապես հանդես է եկել Հայաստանում, դեռ Խորհրդային տարիներից ձևավորված, ավանդույթների պահպանման և զարգացման դիրքերից: Դրա վառ օրինակն են Ինժեներական Ասոցիացիայի գործունեության ծավալման միջավայրում՝ Ինժեներական Քաղաքում, գործող՝ Խորհրդային տիեզերական ծրագրում մեծ ավանդ ունեցող, հայազգի գիտնական՝ Անրոնիկ Իոսիֆյանի անունը կրող, ինժեներական դպրոցը: Ինժեներական Քաղաքում մշտապես կազմակերպվում են աէրոտիեզերական ոլորտին առնչվող տարատեսակ դասընթացներ, ինչպես Օրինակ՝ 2020 թ. կազմակերպված «Արբանյակների նախագծման դասընթացը», որի շրջանակում ուսումնասիրում և սովորում էին «Cube Sat» տեսակի արբանյակների նախագծումը: Առհասարակ, ոլորտային կրթության կարևորությունը տեսնելով՝ Ինժեներական Քաղաքում հիմնադրվել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական համալսարանի բազային ամբիոնը, ուր երիտասարդներին դասավանդում են քաղաքում գործող՝ աէերոտիեզերական ոլորտում նախագծեր իրականացնելու փորձ ուեցող, ընկերությունների աշխատակիցները՝ կիսելով անձնական գիտելիքներն ու փորձը: Այս մասնագետների օգնությամբ նաև մշակվել է և պատրաստ է մեկնարկին «Աէրոտիեզերական ճարտարագիտություն» ուսումնական ծրագիրը:

Հուսով ենք, որ ՀՀ Կառավարության այս քայլերը կլինեն շարունակական, իսկ Ինժեներական Ասոցիացիան իր կողմից լիովին պատրաստակամ է աջակցել իր ողջ ներուժով, թե՛ կրթական՝ համապատասխան կադրերի պատրաստման, թե՛ գիտատեխնիկական՝ անհրաժեշտ նախագծերում մասնագիտական ներգրավվածության, տեսքով:

 


Հասցե

Ինժեներական քաղաք,
Նոր Նորք, 0062,
Երևան

Հետադարձ Կապ

info.engineeringassociation@gmail.com