Ադապտիվ ազդանշանի մշակում. հիմունքեր և կիրառում

ակնարկ

Դասախոս: Պրոֆ. Վիկտոր Ի. Ջիգան
Օր։ Ուրբաթ, Դեկտեմբեր 11, 2020
Ժամ։ 17:00
Վայր։ Առցանց
Նկարագրություն։ Ադապտիվ ալգորիթմները և դրանց իրականացումները լայնորեն օգտագործվում են արդյունաբերության տարբեր ճյուղերում, ներառյալ կապի և կառավարման համակարգերում, ռադարային և նավիգացիոն համակարգերում, ակուստիկ համակարգերում, «խելացի» տրանսպորտում, ադապտիվ թեստավորման համակարգերում: Ադապտիվ զտիչները լայն կիրառություն են գտել էլեկտրական և ձայնային արձագանքների ճնշման, կապուղիների ԱՀԲ-ի շտկման, ադապտիվ անտենային ցանցերի, աղմուկի ճնշման, ակտիվ աղմուկի կառավարման, թվային մինչմուտքային աղավաղումների ներմուծման և այլ համակարգերում:
Այս դասախոսությունը նվիրված է ադապտիվ զտման հիմնական հասկացությունների ըմբռնմանը և այնպիսի հիմնական ալգորիթմների բացատրությանը, ինչպիսիք են LMS, RLS ալգորիթմները։ Այն միտված է հանելու խորհրդավորության շղարշը գործնականում ադապտիվ ֆիլտրերի կիրառման տեխնիկաներից՝  ներկայացնելով կոնկրետ օրինակներ:


Հասցե

Ինժեներական քաղաք,
Նոր Նորք, 0062,
Երևան

Հետադարձ Կապ

info.engineeringassociation@gmail.com